Home Միջազգային ՌԴ փոխարտգործնախարարը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկել է Արցախի հարցը

ՌԴ փոխարտգործնախարարը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկել է Արցախի հարցը

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ ԵԱՀԿ գործող նախագահի Արցախի հարցով անձնական ներկայացուցիչը երեքշաբթի քննարկել են իրավիճակը տարածաշրջանում: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։

Զրույցի ընթացքում քննարկվել են արցախյան հակամարտության կարգավորման հարցերը՝ հաշվի առնելով Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի եւ 2021թ. հունվարի 11-ի պայմանավորվածությունները: