Home Սպորտ Առողջական խնդիրների պատճառով Լևոն Արոնյանը չի մասնակցի աշխարհի գավաթի խաղարկության 2-րդ շրջանի...

Առողջական խնդիրների պատճառով Լևոն Արոնյանը չի մասնակցի աշխարհի գավաթի խաղարկության 2-րդ շրջանի առաջին պարտիային

Առողջական խնդիրների պատճառով Լևոն Արոնյանը չի մասնակցի աշխարհի գավաթի խաղարկության 2-րդ շրջանի առաջին պարտիային։

Լրացուցիչ թեստավորումներից հետո պարզ կլինի, արդյոք նա կմասնակցի՞ 2-րդ պարտիայի, թե ոչ։

Ռեկորդային թվով հայ շախմատիստներ են Հայաստանն այս տարի ներկայացնում աշխարհի գավաթի խաղարկությունում: Տղամարդկանց խաղարկությունում Հայաստանը ներկայացնում են 5 շախմատիստ՝ Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը։ Նշենք, որ այս թիվը ռեկորդային է Հայաստանի համար։ 2005 թվականից անցկացվող աշխարհի գավաթի խաղարկություններում հայ մասնակիցների թիվն առավելագույնը եղել է 4։ Կանանց մրցաշարում Հայաստանը ներկայացնում է Հայաստանի կանանց հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը։

Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունն այս տարի անցկացվում է ռուսաստանյան Սոչի քաղաքում: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում են 206, իսկ կանանց մրցաշարին` 103 մասնակից: Այն կեզրափակվի օգոստոսի 6-ին: