Home Սպորտ Վերաբացվել է Արոնյանի և Սարգսյանի անվան գրոստմայստերական դպրոցը

Վերաբացվել է Արոնյանի և Սարգսյանի անվան գրոստմայստերական դպրոցը

«Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի շախմատի գրոստմայստերական ուսումնական կենտրոնը» կրկին վերաբացվում է։ Այդ մասին տեղեկացնում է կենտրոնի ֆեյսբուքյան էջը, որը հայտարարություն է տարածել։
«Հարգելի՛ շախմատիստներ և շախմատասեր բարեկամներ, սիրով տեղեկացնում ենք, որ վերաբացվել է «Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի շախմատի գրոստմայստերական ուսումնական կենտրոնը»։ Այսուհետ ուսումնական կենտրոնում ուսանելու հնարավորություն կունենան ոչ միայն Հայաստանի առաջատար շախմատիստները, այլև այն պատանի շախմատատիստներն ու շախմատիստուհիները, ովքեր կցանկանան ստանալ շախմատային գիտելիքներ մեր գերհզոր մարզչական թիմից։ Մեր մարզչական թիմը․

Սանոյան Աշխեն – Հայաստանի Վաստակավոր մարզիչ
Աշոտ Նադանյան – Հայաստանի Վաստակավոր մարզիչ, ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ
Արման Փաշիկյան – Գրոսմայստեր, Հայաստանի Վաստակավոր մարզիչ , ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ
Ընդունելությունը տեղի է ունենում ՄՐՑՈՒՅԹԻ կարգով։

Հայտերի վերջնաժամկետը լրանալուց հետո, մեր մարզիչների կողմից կուսումնասիրվեն բոլոր հայտերը և առավել խոստումնալից շախմատիստներն ու շախմատիստուհիները կհրավիրվեն հարցազրույցի և փորձնական պարապմունքի, որից հետո էլ կընտրվեն Ուսումնական կենտրոնի սաները։ Հայտերի վերջնաժամկետն է 10․07․2021թ։ Պարապմունքները անցկացվելու են փոքր խմբերով։ Ուսումնական Կենտրոնում պարապմունքներն ԱՆՎՃԱՐ են։ «Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի շախմատի գրոստմայստերական ուսումնական կենտրոնը» ֆինանսավորվում է «Վերածնվող Միտք» բարեգործական Հիմնադրամի կողմից»։