Home Սպորտ Օլիմպիական խաղերին Հայաստանը կներկայացնի 17 մարզիկ

Օլիմպիական խաղերին Հայաստանը կներկայացնի 17 մարզիկ

Տոկիոյի օլիմպիական խաղերին Հայաստանը կներկայացնեն 17 մարզիկներ 9 մարզաձևերում: Բոլոր մարզաձևերում օլիմպիական վարկանիշային մրցաշարերը  ավարտված են:

Մեր օլիմպիական հավաքականը հետևյալ տեսքն ունի.

Հունահռոմեական ըմբշամարտ՝ Արմեն Մելիքյան  (60 կգ), Կարեն Ասլանյան  (67 կգ), Կարապետ Չալյան  (77 կգ), Արթուր Ալեքսանյան (98 կգ):  Ազատ ոճի ըմբշամարտ՝ Արսեն Հարությունյան  (57 կգ), Վազգեն Թևանյան  (65 կգ): Ծանրամարտ՝ Սիմոն Մարտիրոսյան (109 կգ), Իզաբելա Յայլյան  (59 կգ):  Սպորտային մարմնամարզություն՝ Արթուր Դավթյան (առանձին գործիքներ՝ հենացատկ, նժույգ թափեր): Բռնցքամարտ՝ Կորյուն Սողոմոնյան (52 կգ), Հովհաննես Բաչկով (63 կգ), Արման Դարչինյան (75 կգ): Աթլետիկա՝ Լեւոն Աղասյան (եռացատկ): Ձյուդո՝ Ֆերդինանդ Կարապետյան (73 կգ): Հրաձգություն՝ Էլմիրա Կարապետյան (ատրճանակ, 10 մետր): Լող՝ Արթուր Բարսեղյան (50 և 100 մետր ազատ ոճ), Վարսենիկ Մանուչարյան (100 մետր ազատ ոճ):

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Հայաստանի օլիմպիական հավաքականի առաջին մասնակիցն է լինելու Տոկիո-2020-ում: Նա մեկնարկելու է հուլիսի 24-ին: