Home Քաղաքականություն Ես որոշել եմ դուրս գալ քաղաքականությունից. Միքայել Զոլյան

Ես որոշել եմ դուրս գալ քաղաքականությունից. Միքայել Զոլյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է, որ դուրս է գալիս քաղաքականությունից:

Նա Facebook-ի իր էջում գրել է. «Սիրելի ընկերներ, hավանաբար գիտեք, որ ես չեմ մասնակցում այս ընտրություններին որպես թեկնածու։ Այո, ես որոշել եմ դուրս գալ քաղաքականությունից և վերադառնալ այն գործունեությանը, որն ավելի շատ է համապատասխանում իմ խառնվածքին և իմ ունակություններին։ Կարծում եմ, որ ես ավելի շատ օգուտ կարող եմ բերել մեր երկրին որպես դասախոս, գիտնական և վերլուծաբան, քան որպես պաշտոնյա և քաղաքական գործիչ։

Բայց այսօր չեմ կարող չհայտնել իմ դիրքորոշումն ընտրությունների վերաբերյալ։ Որպես ՀՀ քաղաքացի՝ ես պարտաստվում եմ իմ ձայնը տալ «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությանը։ Այն մարդկանց, ում համար իմ կարծիքն արժեքավոր է, հորդորում եմ հետևել իմ օրինակին։ Իմ համոզմամբ, այսօր այդպիսի ընտրությունը միակ իրական երաշխիքն է քրեաօլիգարխիկ ռեստավրացիայի դեմ։

Իհարկե, որևէ մեկին չեմ փորձում պարտադրել իմ կարծիքը, ամեն մեկն ինքն է որոշում։ Բայց ունեմ մի մեծ խնդրանք՝ քվեարկության ժամանակ առաջնորդվել ոչ թե զգացմունքներով, այլ սթափ հաշվարկով։

Խնդրում եմ զգուշանալ այն ուժերից, որոնք խաղում են մեր ցավի, մեր կորուստների և մեր դժբախտության վրա։ Նրանք փորձում են անիրատեսական սպասումներ ձևավորելով մարդկանց տանել իրենց hետևից, և, որքան էլ ցավալի է, անգամ որոշ բանիմաց և պարկեշտ մարդիկ դարձել են այդ քարոզչության զոհը։ Բայց նաև համոզված եմ, որ, որքան էլ ոմանք հայհոյեն մեր երկրիրը և մեր ժողովրդին, ժողովուրդն իմաստուն է և կկատարի ճիշտ ընտրություն։

ՀԳ․ քոմենթներին չեմ պատասխանելու, հարցազրույցներ չեմ տալու, եթե ուզում եք ինձ հետ զրուցել, կարող եք այսօր ժամը 20։00-ին գալ Հանրապետության Հրապարակ, ես այնտեղ եմ լինելու։