Home Հիմնական Գյումրիում Սերժ Սարգսյանը և Արթուր Վանեցյանը հանդիպում են ունեցել գերեվարված զինծառայողների ծնողների...

Գյումրիում Սերժ Սարգսյանը և Արթուր Վանեցյանը հանդիպում են ունեցել գերեվարված զինծառայողների ծնողների հետ

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամները՝ դաշինքի ցուցակը գլխավորող, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի և ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, նախընտրական քարոզարշավի շրջանակներում, հունիսի 17-ին հանդիպում են ունեցել Գյումրիում:

Նրանք ներկայացրել են դաշինքի ծրագիրը՝ ստեղծված ծանր ճգնաժամային վիճակից մեր պետությունը դուրս բերելու ուղղությամբ, ինչպես նաև տարբեր ոլորտներում մեծ փորձառություն և գիտելիք ունեցող՝ «Պատիվ ունեմ» դաշինքի կադրային մեծ ներուժը:

Հանդիպման ժամանակ Արթուր Վանեցյանը և Սերժ Սարգսյանը պատասխանել են գյումրեցիներին հետաքրքրող ու մտահոգող հարցերին, նրանցից լսել մարզի առաջնահերթ խնդիրները, անդրադարձել դրանց լուծման ուղիներին:Արթուր Վանեցյանը և ՀՀ երրորդ նախագահը Գյումրիում հանդիպում են ունեցել նաև գերեվարված զինծառայողների ծնողների հետ:

Այսօր մայրաքաղաքում ևս «Պատիվ ունեմ» դաշինքը շարունակել է ընտրարշավը. ցուցակի երկրորդ համար, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախընտրական հանդիպումները եզրափակել է Նորք-Մարաշ և Կենտրոն վարչական շրջանների բնակիչների հետ հանդիպումներով: