Home Քաղաքականություն ԱԱԾ-ից պահանջում ենք անհապաղ դադարեցնել այդ գործողությունները. Արամ Վարդևանյան

ԱԱԾ-ից պահանջում ենք անհապաղ դադարեցնել այդ գործողությունները. Արամ Վարդևանյան

«Հայաստան» դաշինքի  կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Քիչ առաջ տեղեկություն ենք ստացել այն մասին, որ Ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումները, մասնավորապես Սյունքի մարզի Գորիս համայնքում, սկսել են «Հայաստան» դաշինքի թիմակիցների հետ հանդիպումներ ունենալ   և իբր բացատրական աշխատանքներ վարել ընտրությունների վերաբերյալ:  Բնականաբար, ինչպես այլ, այնպես էլ այս դեպքում դրանք  որևէ արդյունք չեն տվել։

Նշվածի վերաբերյալ դիմում ենք Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմին՝ պահանջելով անհապաղ հանձնարարել դադարեցնել նման ապօրինությունը և վերադառնալ օրինականության դաշտ։

Կարծում ենք՝ այս ժամանակահատվածում առավել քան պարզ է բոլորին, որ ԱԱԾ-ն պետք է 24 ժամ ծառայություն իրականացնի օտարերկրյա գործակալներ գտնելու, դրանց գործունեությունը կանխելու և ազգային անվտանգության սպառնալիքները վերացնելու ուղղությամբ, այլ ոչ թե հեռացող իշխանությանը ապօրինի քաղաքական ծառայություններ մատուցի»։