Home Միջազգային Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 13 397 դեպք

Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 13 397 դեպք

Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 13 397 դեպք: Այս մասին հայտնում է COVID-19-ի դեմ պայքարի գործառնական շտաբը:

Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր երկրում հաստատվել է կորոնավիրուսի 5 249 990 դեպք:

Մեկ օրում մահացել է 396 մարդ, ընդհանուր՝ 127 576 բուժառու: Մեկ օրում հիվանդանոցից դուրս է գրվել 10 256 մարդ, ընդհանուր առմամբ՝ 4 828 500 բուժառու: