Home Սպորտ Եվրո-2020. Կրիստիան Էրիկսենն ուշագնաց եղավ խաղի ժամանակ (ֆոտո)

Եվրո-2020. Կրիստիան Էրիկսենն ուշագնաց եղավ խաղի ժամանակ (ֆոտո)

Ֆուտբոլի Դանիայի հավաքականի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը կորցրեց գիտակցությունը Ֆինլանդիայի հավաքականի դեմ Եվրո-2020-ի B խմբի առաջին առաջին տուրի խաղում:

Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի «Պարկեն» ստադիոնում ընթացող հանդիպման առաջին խաղակեսի վերջնամասում իտալական «Ինտերի» ֆուտբոլիստն անսպասելի հայտնվեց խոտածածկին: Հանդիպումը դադարեցվել է: Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար՝ կատարելով սրտի մերսում:

Թիմերն ուղևորվել են հանդերձարան:

Էրիկսենին մոտ 20 րոպե խաղադաշտում բուժօգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխեցին հանդերձարան: Դանիայի հավաքականի ֆուտբոլիստները սպիտակ սավանով ծածկել էին պատգարակը:

Կրիստիան Էրիկսենի կինը տրիբունայից իջել էր խաղադաշտ: Դանիայի հավաքականի ֆուտբոլիստները փորձում էին հանգստացնել նրան: Կնոջը թույլ չէին տալիս մոտենալ ամուսնուն: