Home Սպորտ Շվեդիա – Հայաստան՝ 2:0 (առաջին խաղակես)

Շվեդիա – Հայաստան՝ 2:0 (առաջին խաղակես)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի գործող փոխչեմպիոն Խորվաթիայի հետ ոչ ոքիից 4 օր անց ընկերական հանդիպում է անցկացնում Եվրո-2020-ին պատրաստվող Շվեդիայի հավաքականի հետ։ Առաջին խաղակեսից հետո Շվեդիայի հավաքականը հաղթում է 2:0 հաշվով:

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» ստադիոնում ընթացող խաղում դաշտի տերերից աչքի են ընկել գարմանական «Լայպցիգի» կիսապաշտպան Էմիլ Ֆորսբերգը և չինական «Դոլյան Իֆանի» պաշտպան Մարկուս Դանիելսոնը:

38-րդ րոպեին շվեդական ԱԻԿ-ի կիսապաշտպան Սեբաստիան Լարսոնը չկարողացավ անվրեպ իրացնել 11 մետրանոց հարվածը: «Ալաշկերտի» դարպասապահ Դավիթ Յուրչենկոն առաջին անգամ 11 մետրանոց հարված հետ մղեց Հայաստանի հավաքականում: Ընդմիջում է:

Հայաստանի և Շվեդիայի հավաքականները հանդիպել են առաջին անգամ: