Home Մշակույթ «Հայկականը սրտով եմ զգում». Ժակլին Բաղդասարյանը՝ LADANIVA-ի երեւանյան առաջիկա համերգի եւ հույզերի...

«Հայկականը սրտով եմ զգում». Ժակլին Բաղդասարյանը՝ LADANIVA-ի երեւանյան առաջիկա համերգի եւ հույզերի մասին. BRAVO.am

Քաղցրաձայն մի աղջիկ, ով իր հայալեզու առաջին իսկ երգով գերեց շատերի սրտերը. Ժակլին Բաղդասարյանի եւ նրա խմբի՝ «Լադանիվա»-ի կատարումները կայծակնային արագությամբ են տարածվում Հայաստանում՝ հատկապես հայկական երգերի նորովի մեկնաբանությունների համար: Մայիսի 29-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երկար սպասումից հետո տեղի կունենա խմբի հայաստանյան առաջին մենահամերգը: Սպասվող համերգի, 6 տարվա ընդմիջումից հետո Հայաստան գալու եւ պատերազմի ընթացքում ունեցած ապրումների մասին Ժակլինը պատմել է BRAVO.am-ին:

«Անհամբեր սպասում եմ համերգին, շատ-շատ ոգեւորված եմ, անբացատրելի ու անկրկնելի զգացողություններ ունեմ: 2005 թվականից ամեն տարի գալիս էի Հայաստան՝ ամառային ազատ օրերս վայելելու, բայց արդեն 6 տարի է, ինչ չեմ եկել եւ կարոտ եմ զգում: Հատկապես կարոտել եմ Եղեգնաձորն ու իմ բարեկամներին: Այնտեղ անցել է իմ անհոգ մանկությունը, մեր տան մոտ գտնվող լճի մոտակայքում ես ու քույրերս շատ էինք խաղում: Հիմա ուզում եմ գալ եւ նորից տեսնել հարազատներիս, ամուր գրկել նրանց: Այս անգամ խմբով ենք գալիս եւ ժամանակի առումով դեռ չգիտեմ, թե ուր կկարողանանք գնալ, բայց շատ կուզեմ, որ ընկերներս եւ ես տեսնենք Հայաստանի այն անկյունները, որտեղ կան հնություններ, հայկական շունչ եւ մշակույթ, որ նրանց պատմեն մեր պատմությունը, ծանոթացնեն մեր մշակույթի հետ: Նորակառույց վայրերով այդքան էլ հետաքրքրված չեմ։ Կուզեմ, որ հնարավորություն ունենանք ծանոթանալ եւ նվագել հայկական նվագարաններ: Դե, նաեւ չենք մոռանում հայկական խոհանոցի համեղ ուտեստների մասին, որոնք հատկապես տնական եղանակով պատրաստված են լավը: Պասուց տոլմա եւ քյալագոշ եմ շատ սիրում»,-նշեց Ժակլինը՝ կատակելով, որ ինքն այդ ուտեստները պատրաստել չի կարող, եւ լավ առիթ է, որ ընկերները հայկական խոհանոցի իրական համը զգան։

Լուի Թոմասը եւ Ժակլին Բաղդասարյանը

Նա խմբի միակ հայն է, մյուս երաժիշտներն էլ տարբեր ազգերի ներկայացուցիչներ են: Երեք տարեկանից հետո Ժակլինն ընտանիքի հետ Եղեգնաձորից տեղափոխվել է Բելառուս, որտեղ հաճախել է դպրոց, սովորել համալսարանում, այնուհետ կրթությունը եւ կյանքը շարունակել է Ֆրանսիայի Լիլ քաղաքում: Մանկուց է աչքի ընկեր աշխույժ, ուրախ բնավորությամբ եւ կազմակերպչական ջիղով, ինչպես ինքն է ծիծաղով պատմում՝ ավագ քրոջ դպրոցական հանդեսի ժամանակ, լինելով երկու տարեկան, ստիպել եւ համոզել է ներկաներին, որ նրանց հետ բեմ բարձրանա եւ կանգնի բեմի կենտրոնում, ինչը, իհարկե, այնքան էլ դուր չի եկել քրոջը։ Տարիների ընթացքում նրա նախաձեռնող եւ նպատակասլաց բնավորությունը, կարծես, ավելի է ամրացել, ինչի վառ ապացույցը «Լադանիվա» խումբն է, որի պատմությունը սկսվել է Ժակլինի եւ Լուի Թոմասի ծանոթությունից:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում