Home Միջազգային Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադը կմասնակցի հունիսին կայանալիք նախագահական ընտրություններին

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադը կմասնակցի հունիսին կայանալիք նախագահական ընտրություններին

Իրանի պետական հեռուստատեսությունը չորեքշաբթի հայտնել է, որ երկրի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադը կմասնակցի հունիսին կայանալիք նախագահական ընտրություններին:

Ինչպես հաղորդում է Associted Press-ը, քաղաքական գործիչն աջակիցների ուղեկցությամբ ուղևորել է ներքին գործերի նախարարությունը ընտություններին մասնակլցելու դիմում ներկայացնելու համար:

Աղբյուրը հիշեցնում է, որ երկրի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին 2017 թվականին արգելել էր Ահմադինեջադին մասնակցել նախագահության համար պայքարին:

Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումն Իրանում սկսվել է նախօրեին: Թեկնածություններ կարող են ներկայացվել 5-օրյա ժամկետում: Հաստատված թեկնածուների ցանկը կհրապարակվի մայիսի 25-26-ը: Ընտրությունները կայանալու են հունիսի 18-ին: