Home Միջազգային Իսրայելում երեք մարդ է վիրավորվել Գազայի հատվածից հրետակոծության հետևանքով

Իսրայելում երեք մարդ է վիրավորվել Գազայի հատվածից հրետակոծության հետևանքով

Գազայի հատվածից իսրայելական մեքենային վրա հակատանկային արկ է ընկել, երեք մարդ է տուժել, վիրավորներին տարհանելու համար օգտագործվել է ուղղաթիռ, Twitter-ում հայտնել է շտապօգնության ծառայությունը:

Ավելի վաղ բանակը հայտնել էր, որ Իսրայելի տարածքը երկու անգամ գնդակոծվել է Գազայի հատվածից հակատանկային արկերից:

«ՀԱՄԱՍ-ը հակատանկային հրթիռ է արձակել Իսրայելի հարավում գտնվող մեքենայի վրա։ Միջադեպի հետևանքով երեք մարդ է վիրավորվել, նրանց հիվանդանոց հասցնելու համար ուղղաթիռ են օգտագործել», – ասել են բժիշկները:

Բժիշկները նշել են, որ ստիպված են եղել տարհանել տուժածներին՝ պաղեստինցի իսլամիստների կրակի տակ: