Home Հասարակություն Ձերբակալում են Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին

Ձերբակալում են Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին

Հենց էս վայրկյաններին ձերբակալում են Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին, Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։

«Խուլիգանության վերաբերյալ մեղադրանք են առաջադրում, ինչը բացարձակ անհեթեթություն է։ Սա իշխանության ռեպրեսիվ մեքենայի աշխատանքի արդյունք է, որով փորձում են մեր ոգին կոտրել, չի ստացվելու», – նշեց Հակոբյանը։

Նա ասաց՝ այսօր 18։30-ին Արամ Մանուկյանի արձանի մոտ հանրահավաք են հրավիրում, որտեղ կորոշեն հետագա անելիքները։