Home Հիմնական Կապիտուլյանտը պատերազմի մասնակիցներին շղթայելով փորձում է կանգնել հայելու առաջ ու իր կոմպլեքսները...

Կապիտուլյանտը պատերազմի մասնակիցներին շղթայելով փորձում է կանգնել հայելու առաջ ու իր կոմպլեքսները հաղթահարել. Արփինե Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է կատարել. 

Կապիտուլյանտը պատերազմի մասնակիցներին շղթայելով փորձում է կանգնել հայելու առաջ ու իր կոմպլեքսները հաղթահարել: Իսկ դրանցից շաաաատ ունի` չծառայած է, թուլամորթ, անհայրենիք, հող հանձնող, մարդկանց հողին հանձնող:
Երբ ձեր հոգու նուրբ լարերը հուզվում են շուռնուխցիների բառամթերքից, միացրեք 2018-ի վիդեոները, դագաղները, հայհոյանքները ու վայելեք: Եթե դա էլ չի բավարարում, 2020-ի պատերազմի ստերը հիշեք, 7000 զոհերին հիշեք ու նայեք մարդկանց` իրենց տները վառելու վիդեոները: Նրանից մեկին են տեղական սաֆարովները հիվանդ վիճակում շղթայել բերել:
Հետո այլևս բան մի նայեք, պատկերացրեք, որ դա ձեր ու ձեր հարազատների հետ է կատարվում: Պատկերացրի՞ք: Դե հիմա ազատորեն արտահայտեք ձեր կարծիքը կապիտուլյանտի, իր ցեղի, ու իր խուլիգան պատգամավորների մասին:
Հ.Գ. Իրավապահ համակարգի թուրքերը կարող են բռնի կերպով ծնկի բերել իրենց կյանքը հայրենիքին նվիրած տղերքին, բայց փաստն այն է, որ թուրքի առջև հեզաճկուն ու նազանքով միակ չոքածը կապիտուլյանտն է: