Home Հասարակություն Կա՛մ հավաքվում ենք, դուրս գալիս էյֆորիայից, կա՛մ կորցնում ենք մեր ու մեր...

Կա՛մ հավաքվում ենք, դուրս գալիս էյֆորիայից, կա՛մ կորցնում ենք մեր ու մեր երեխաների հայրենիք ունենալու իրավունքը. Փոխգնդապետ Սարգիս Ստեփանյան

Մենք պիտի՛ հենց այսօրվանից գիտակցենք, որ վտանգված է ոչ միայն Սյունիքի վաղվա օրը, այլև՝ մեզնից յուրաքանչյուրի ապագան, եթե ուշքի չգանք հե՛նց այս վայրկյանից, ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԶՈւ փոխգնդապետ, «Արիության համար» մեդալակիր Սարգիս Ստեփանյանը:

«Բացվեցին Սյունիքի դարպասները, թուլացվեց անվտանգությունը, բայց մեր հասարակության մի մեծ զանգված դեռ խոր քնի մեջ է։

Էլ ի՞նչ պիտի լինի, որ արթնանանք, գուցե թուրքին մեր տան մեջ տեսնե՞նք։

 Կա՛մ հավաքվում ենք, դուրս գալիս էյֆորիայից, կա՛մ կորցնում ենք մեր ու մեր երեխաների հայրենիք ունենալու իրավունքը։

Ուշ չէ, դեռ կարող ենք փրկել մնացածը», – գրել է նա: