Home Քաղաքականություն «Ես էդ Հրաչյա է, Հրաչուհի է, իրեն հրավիրում եմ իմ հետ մենախոսության»....

«Ես էդ Հրաչյա է, Հրաչուհի է, իրեն հրավիրում եմ իմ հետ մենախոսության». Վահե Հակոբյան

Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը Աժ պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանին հրավիրում է մենախոսության։ Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետը՝ անդրադառանալով Հրաչյա Հակոբյանի այն հայտարարությանը, թե երեկ Նիկոլ Փաշինյանին հայհոյող սյունեցիներին պիտի այդպես ստորացնելով ձերբակալեն։

«Ես էդ Հրաչյա է, Հրաչուհի է, իրեն հրավիրում եմ իմ հետ մենախոսության, թե մենախոսությունը ոնց կավարտվի, ես պատկերացնում եմ, արդյոք կբավարարի իր դուխը, որ դեմ դիմաց կանգնի ու ասի՝ Սյունիքում ոնց է»,- նշեց նա։