Home Քաղաքականություն Գորիսի փոխքաղաքապետին ոստիկանության քաղաքային վարչությունում մարմնական վնասվածքներ են պատճառվել

Գորիսի փոխքաղաքապետին ոստիկանության քաղաքային վարչությունում մարմնական վնասվածքներ են պատճառվել

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին ոստիկանության քաղաքային վարչությունում մարմնական վնասվածքներ են պատճառվել, այս մասին Facebook-ում գրել է Գորիսի քաղաքապետի տեղակալ Իրինա Յոլյանը։

«Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանի շահերի պաշտպան Դավիթ Կարապետյանը ՀՔԾ հաղորդում է ներկայացրել` նշելով, որ այսօր Հովսեփյանին ապօրինի բերման են ենթարկել։ Ոստիկանության քաղաքային վարչությունում, ենթադրաբար ղեկավար աշխատակիցներից մեկի հրահանգով, պատճառվել են մարմնական վնասվածքներ։

Նշվածի մասին իրազեկվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։ Կից ուղարկվել են նաև լուսանկարներ», – գրել է Իրինա Յոլյանը