Home Միջազգային Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 8164 դեպք

Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 8164 դեպք

Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 8164 դեպք: Այս մասին հայտնում է COVID-19-ի դեմ պայքարի գործառնական շտաբը:

Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր երկրում հաստատվել է կորոնավիրուսի 4 718 854 դեպք:

Մեկ օրում մահացել է 379 մարդ, ընդհանուր՝ 106 307 բուժառու:

 Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից ապաքինվել է 4 343 229 պացիենտ: