Home Հասարակություն Հայկական կողմին է փոխանցվել ևս մեկ աճյուն. Արցախի ԱԻՊԾ

Հայկական կողմին է փոխանցվել ևս մեկ աճյուն. Արցախի ԱԻՊԾ

Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում այսօր՝ ապրիլի 7–ին, իրականացված որոնումները դարձյալ ապարդյուն են ավարտվել: Սակայն, ադրբեջանական կողմը, կեսօրից հետո Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հայկական կողմին է փոխանցել եւս մեկ աճյուն: Ինչպես փոխանցում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, նախնական տվյալներով վերջինս ռազմական գործողությունների մասնակիցներից է (ՊԲ զինծառայող, կամավորական, կամ պահեստազորային):

Արցախի ԱԻՊԾ–ը տեղեկացնում է, որ նրա ինքնությունը պարզելու համար նշանակվելու է դատաբժշկական փորձաքննություն:

Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերվել կամ փոխանցվել է ընդհանուր 1530 աճյուն, նախնական տվյալներով՝ 27-ը քաղաքացիական անձինք են:

Որոնումները կշարունակվեն վաղը՝ Ջրականի (Ջաբբրայիլ) շրջանում: