Home Միջազգային Վրաստանի վարչապետը վարակվել է կորոնավիրուսով

Վրաստանի վարչապետը վարակվել է կորոնավիրուսով

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Facebook-ում հայտնել է, որ իր մոտ ախտորոշվել է COVID-19:

«Թեստավորման արդյունքում ինձ մոտ հաստատվել է կորոնավիրուսը», – ասված է հաղորդագրության մեջ:

Ղարիբաշվիլին նշել է, որ իրեն լավ է զգում, գտնվում է ինքնամեկուսացման մեջ և անցել է հեռավար ձևաչափով աշխատանքի: