Home Տնտեսություն ԿԲ նախագահը տեղեկություններ է ներկայացրել ՀՀ նախագահին՝ գնաճի շուրջ իրավիճակի վերաբերյալ

ԿԲ նախագահը տեղեկություններ է ներկայացրել ՀՀ նախագահին՝ գնաճի շուրջ իրավիճակի վերաբերյալ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին: Այս մասին տեղեկացնում է Նախագահի աշխատակազմը:

Կենտրոնական բանկի նախագահը տեղեկություններ է ներկայացրել գնաճի շուրջ իրավիճակի և ֆինանսական համակարգի բնականոն գործունեության ապահովման ուղղությամբ իրականացվող քայլերի, ինչպես նաև դրամավարկային քաղաքականության վերաբերյալ:

Մտքեր են փոխանակվել նաև միջազգային ֆինանսական շուկաներում տեղի ունեցող իրադարձությունների և մեր երկրի տնտեսության վրա դրանց հնարավոր ազդեցությունների շուրջ: