Home Հիմնական Գեւորգ Կոստանյանի դիմումի հիման վրա ՍԴ֊ն կվերսկսի գործի քննությունը

Գեւորգ Կոստանյանի դիմումի հիման վրա ՍԴ֊ն կվերսկսի գործի քննությունը

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի դիմումի հիման վրա ՍԴ֊ն որոշել է վերսկսել գործի վարույթը։ Այս մասին տեղեկանում ենք ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանի ֆեյսբուքյան էջից։

Գեւորգ Կոստանյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի, 202-րդ հոդվածի 1-ին մասի, 259-րդ հոդվածի 2-րդ մասի, 394-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի, 75-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով Սահմանադրական դատարանը կայացրել է աշխատակարգային որոշում՝ լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու նպատակով գործի վարույթը վերսկսելու մասին։

Դատաքննության նոր ամսաթիվ է նշանակվել 2021 թվականի ապրիլի 16-ը»,֊ հայտնում է Թովմասյանը։