Home Միջազգային Ապրիլի 8-9-ն Ադրբեջանը և Թուրքիային նոր օպերատիվ-տակտիկական զորավարժություններ կանցկացնեն

Ապրիլի 8-9-ն Ադրբեջանը և Թուրքիային նոր օպերատիվ-տակտիկական զորավարժություններ կանցկացնեն

Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարությունների համատեղ տարեկան ծրագրի շրջանակում ապրիլի 8-ին օպերատիվ-տակտիկական զորավարժություններ կսկսվեն, որոնց մասնակցելու են երկու երկրների ռազմական անձնակազմերը, հայտնում է haqqin.az-ը։

Զորավարժություններն ավարտվելու են ամսի 9-ին։

Զորավարժությունները, որոնք անցկացվելու են Ադրբեջանում, տեղի են ունենալու համակցված ռազմահրապարակներում, որոնք գտնվում են Ադրբեջանի բանակի միացյալ զորամիավորումների պատասխատավության գոտու տարբեր ուղղություններում:

Զորավարժությունների հիմնական նպատակը փոխգործակցության ու ադրբեջանական և թուրքական բանակների օպերատիվ ստորաբաժանումների մարտունակության բարձրացումն է, ինչպես նաև զորավարժությունները նպատակ ունեն օպերատիվ ստորաբաժանումների հրամանատարների շրջանում զարգացնել ռազմական որոշումներ կայացնելու հմտությունները, նախաձեռնողականության դրսևորումներն ու ստորաբաժանումների ղեկավարման հատկությունները։