Ձու արտադրող խոշոր տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել: ֆեյսբուքյան գրառմամբ այդ մասին տեղեկացնում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:
«ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ՝ վարչական վարույթ է հարուցվել ձու արտադրող խոշոր տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ՝ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտումների վերաբերյալ, մասնավորապես, գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման և (կամ) հակամրցակցային համաձայնության հատկանիշներով, որոնք կգնահատվեն վարչական վարույթի ընթացքում», – գրել է Գևորգյանը: