Home Սպորտ «Մի՛ եղեք անտարբեր». Վիկ Դարչինյանը կոչով դիմել է աշխարհահռչակ սպորտսմեններին

«Մի՛ եղեք անտարբեր». Վիկ Դարչինյանը կոչով դիմել է աշխարհահռչակ սպորտսմեններին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է արել՝ կոչով դիմելով աշխարհահռչակ բոլոր սպորտսմեններին։ Մարզիկը հորդորել է անտարբեր չմնալ Ադրբեջանում գտնվող հայ գերիների ճակատագրին։

«Իմ երկրում՝ Հայաստանում, հիմա լուրջ խնդիրներ կան, որոնցից ամենաառաջնայինը մեզ համար, մեր գերիների վերդարձն է դեպի հայրենիք:

Աշխարհի բոլոր սպորսմեններին դիմում եմ և խնդրում եմ, մի՛ եղեք անտարբեր և միացեք իմ կոչին, որպեսզի Ադրբեջանի ղեկավարությունը վերադարձնի մեր հայ գերիներին, որոնց պահում են բանտարկյալների նման:
 Պատերազմն ավարտվել է. հազարավոր զոհեր ունեցանք, հազարավոր ընտանիքներ դժբախտացան, բայց կան փրկված զինվորներ, ովքեր դեռ կարող են տուն վերադառնալ:

Խնդրում եմ բարձրաձայնել այս խնդիրը, որպեսզի մեր հայ գերիներն այլևս փակված չմնան Արդրբեջանի բանտերում, որպես բանտարկյալներ», – հայերեն, ռուսերեն և անգլերեն գրել է հայազգի չեմպիոնը։