Home Միջազգային YouTube-ը վերականգնելու է Թրամփի օգտահաշիվը

YouTube-ը վերականգնելու է Թրամփի օգտահաշիվը

YouTube վիդեոհոսթինգի գործադիր տնօրեն Սյուզան Վոյչիցկին հայտարարել է, որ պատրաստվում է ապաարգելափակել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օգտահաշիվը: Այս մասին հայտարարել է CNN հեռուստաալիքը:

«Մենք կչեղարկենք Դոնալդ Թրամփի ալիքի արգելափակման որոշումը, երբ կհասկանանք, որ բռնության ռիսկը նվազել է», – ասել է Վոյչիցկին:

Միևնույն ժամանակ, նա հրաժարվել է նշել Թրամփի հաշվի ապաարգելափակման ճշգրիտ ժամկետներ, քանի որ «պարզ է, որ բռնության ռիսկը դեռևս կա»: