Home Տնտեսություն Տնտեսությունը դուրս է եկել կառավարության վերահսկողությունից և ազատ անկման մեջ է, գլորվում...

Տնտեսությունը դուրս է եկել կառավարության վերահսկողությունից և ազատ անկման մեջ է, գլորվում է դեպի անդունդ․ Արթուր Խաչատրյան

Եթե հավատանք նույնիսկ պետական պաշտոնական տվյալներին, ապա տնտեսության մեջ ազատ անկումը շարունակվում է։ Այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով տնտեսական ցուցանիշներին։

«Ունենք տնտեսական ակտիվության ցուցանիշի անկում, ունենք ներկրման, արտահանման անկում, տվյալներ կան, որ արտագաղթն է շատացել, ունենք գների էական աճ։ Եթե սրանից մեկ ամիս առաջ ձեթը հազար դրամ էր, ինչը արդեն իսկ բարձր գին էր, ապա հիմա դա էլ չունենք»,–ասաց նա։

Արթուր Խաչատրյանը նշեց, որ չնայած Կենտրոնական բանկի համառ ջանքերին՝ դրամը շարունակվում է արժեզրկվել հիմնական արժույթների նկատմամբ։ «Այս ամենը ցույց է տալիս, որ տնտեսությունն ուղղակի դուրս է եկել կառավարության վերահսկողությունից և ազատ անկման մեջ է, գլորվում է դեպի անդունդ, ինչպես Հայաստանի Հանրապետության ցանկացած այլ ոլորտ»,–ասաց նա։

Արթուր Խաչատրյանն այս ամենը բնական համարեց՝ հաշվիր առնելով կառավարության անդամների պատրաստվածությունը, տնտեսական տեսլականի բացակայությունը։ Նա նշեց, որ որպեսզի սպառումը մեծանա, մարդիկ պետք է գումար ունենան, իսկ մարդիկ գումար չունեն։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: