Home Հասարակություն Շարունակելու եմ պայքարել մեր վարչապետի գլխում տեղի ունեցող աննորմալությունների դեմ. Արա Սաղաթելյան

Շարունակելու եմ պայքարել մեր վարչապետի գլխում տեղի ունեցող աննորմալությունների դեմ. Արա Սաղաթելյան

Այն մակուլատուրան, որ դրված է եղել իմ քրեական գործի հիմքում, ԱԱԾ-ում չի գրվել, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը։

«ԱԱԾ-ն աննախադեպ քաղաքական ճնշման տակ էր։ Պատկերացնում եմ՝ ոնց են ԱԱԾ-ի պարկեշտ սպաները և «ԱԼՖԱ»-ի տղաները, որ եկել էին իմ հետևից, զզվում Նիկոլ Փաշինյանից, որովհետև իրենց հարկադրում են, որ երեկոյան ժամը տասն անց կես ԱԱԾ-ի երրորդ հարկով ինձ տանեն՝ ձեռքերս մեջքիս։ Ո՞ւր էի փախնելու ես ԱԱԾ-ի երրորդ հարկից։ Երևի այս վիդեոն նկարել են, ուղարկել են Նիկոլին, որ նայի, հանգստանա, մի հատ էլ էդ հեռախոսը լպստի, հետո քնի», – ասաց Սաղաթելյանը։

Նա նշեց, թե իր համբավն արատավորելու վերաբերյալ իրավական գործընթացներ է սկսելու։

«Բոլորն, ովքեր մասնակցել են այս գործընթացին, պետք է ենթարկվեն պատասխանատվության», – ասաց Սաղաթելյանն՝ ավելացնելով.

«Ես շարունակելու եմ պայքարելու մեր վարչապետի գլխում տեղի ունեցող աննորմալությունների դեմ»։