Home Հասարակություն Իմ պաշտպանյալը չի կարող լինել «Գագիկ Սողոմոնյան». Բենիկ Գալստյան

Իմ պաշտպանյալը չի կարող լինել «Գագիկ Սողոմոնյան». Բենիկ Գալստյան

ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանման կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2021թ. փետրվարի 19-ին՝ ժամը 20:40-ից 20:42-ի սահմաններում «Gagik Soghomonyan» ֆեյսբուքյան էջում կատարվել է գրառում, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Բենիկ Գալստյանը, ով այս գործով կալանավորված Արամ Սարգսյանի պաշտպանն է։

«Միևնույն ժամանակ նշվել է, որ նույն օրը՝ 2021թ. փետրվարի 19-ին՝ ժամը 20:48-ին Հայաստանից 178.17.168.170 IP համացանցային հասցեին միացել է իմ պաշտպանյալ, երեք անչափահաս երեխաների հայր Արամ Սարգսյխնի բնակարանում տեղադրված UCOM սարքը։

Զգացի՞ք զավեշտը՝ ըստ էության քրեական գործով քննարկվող ֆեյսբուքյան օգտատերն իր գրառումը կատարել է մինչև 20:42-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում, այնինչ պաշտպանյալս հիշյալ հասցեին միացել է միայն 20:48-ից հետո:
 Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համացանցային կարգավորման ենթակա ժամի ամրագրումը բարդ, բազմաշերտ պաշտպանվող երևույթ է և ենթակա չէ կառավարման թե ՀՀ ԱԱ ծառայության, թե վարչապետի և թե առավել ևս «Գագիկ Սողոմոնյան» օգտատիրոջ կողմից՝ պետք է փաստել, որ ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանման կողմից ինքնին հաստատվում է պաշտպանյալիս այլուրեքությունը, քանի որ վերջինս եթե նույնիսկ համապատասխան IP հասցեով մուտք է գործել համացանց, դա եղել է Գագիկ Սողոմոնյանի կողմից գրառումը կատարելուց առնվազն 6 րոպե անց, որպիսի հանգամանքն ինքնին հավաստում է, որ իմ պաշտպանյալը չի կարող լինել «Գագիկ Սողոմոնյան»», – նշել է փաստաբանը: