Home Միջազգային Բելառուսի գլխավոր դատախազությունը Լիտվային խնդրել է արտահանձնել Տիխանովսկայային

Բելառուսի գլխավոր դատախազությունը Լիտվային խնդրել է արտահանձնել Տիխանովսկայային

Բելառուսի գլխավոր դատախազությունը հարցում է ուղարկել Լիտվա՝ հորդորելով արտահանձնել նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայային՝ Բելառուսում իրեն մեղսագրված հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու նպատակով:

Այդ մասին տեղեկացնում է BelTA-ն՝ հղում անելով գերատեսչության մամուլի ծառայությանը:

«Բելառուսի գլխավոր դատախազությունը հարցում է ուղարկել Լիտվայի գլխավոր դատախազությանը՝ Սվետլանա Տիխանովսկայային արտահանձնելու վերաբերյալ՝ կառավարության կարգի, հանրային անվտանգության և պետության դեմ ուղղված հանցագործությունների համար քրեական պատասխանատվության ենթարկելու համար», – գրում է գործակալությունը: