Home Հասարակություն Բանակի բոլոր զինվորականները բանակի մեջ են եւ նրա կողքին. ԳՇ պետի տեղակալ...

Բանակի բոլոր զինվորականները բանակի մեջ են եւ նրա կողքին. ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյան

Ես չեմ կարող դա մեկնաբանել: Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես կմեկնաբանի Գլխավոր շտաբի հայտնի հայտարարությունը, որով պահանջում են կառավարության վարչապետի հրաժարականը:

Դիտարկմանը, թե ինչու ինքը չի միացել այդ հայտարարությանը, Մակարյանն ասաց. «Առանց որեւէ մեկնաբանության»:

Ինչ վերաբերում է նրան, որ շատ զինվորականներ հայտարարում են, որ իրենք բանակի կողքին են, Մակարյանն արձագանքեց. «Դուք բոլորդ ԶԼՄ-ների կողքի՞ն եք, թե ոչ: Ուրեմն հայկական բանակի բոլոր զինվորականները բանակի մեջ են եւ նրա կողքին»: