Home Հասարակություն Արա Սաղաթելյանն ազատ արձակվեց

Արա Սաղաթելյանն ազատ արձակվեց

Վերաքննիչ քրեական դատարանը,  նախագահությամբ դատավոր Արշակ Վարդանյանի, բեկանեց առաջին ատյանի դատարանի` ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի կալանավորման մասին  որոշումը: Սաղաթելյանն ազատ արձակվեց։

Հիշեցնենք՝ փետրվարի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արմինե Մելիքսեթյանի, բավարարել էր ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին կալանավորելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը։