Home Հասարակություն ՌԴ-ն Վրաստանում ՆԱՏՕ-ի ակտիվացումը սպառնալիք է համարում․ «Հայաստանի Հանրապետություն»

ՌԴ-ն Վրաստանում ՆԱՏՕ-ի ակտիվացումը սպառնալիք է համարում․ «Հայաստանի Հանրապետություն»

«Արցախում հրադադարի հաստատումը հնարավոր եղավ ապահովել ռուսական խաղաղապահ զորախմբի ներգրավման միջոցով: Վերջինիս ներկայությունն ընդունելի էր հակամարտող երկու կողմերի համար էլ: Հրահրելով պատերազմը՝ Թուրքիան ցանկանում էր խախտել Անդրկովկասում առկա ուժային հավասարակշռությունը: Չնայած նա հասավ որոշակի տարածաշրջանային ներկայության, բայց չհաջողվեց էական փոփոխել Անդրկովկասի ուժային հիմնական հարաբերակցությունը:

Նախորդ օրը հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը հայտարարեց, որ Վրաստանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության աճը կարող է բացասաբար ազդել Արցախում տիրող իրավիճակի վրա: Ըստ ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալության՝ նա հիշեցրել է, որ Ռուսաստանի միջնորդության շնորհիվ են Արցախում ռազմական գործողությունները դադարեցվել, և սկսվել է ճգնաժամի կարգավորման գործընթացը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: