Home Հասարակություն Ի աջակցություն բանակի պահանջներին՝ ռազմական ինքնաթիռները թռիչք իրականացրին Երևանի օդային տարածքում․ «Հրապարակ»

Ի աջակցություն բանակի պահանջներին՝ ռազմական ինքնաթիռները թռիչք իրականացրին Երևանի օդային տարածքում․ «Հրապարակ»

«Երեկ, կեսօրից հետո Երևանի օդում ինքնաթիռներ երևացին։ Մարդկանց թվաց, թե նորից Նիկոլ Փաշինյանն է ինքնաթիռները բարձրացրել, որ վախի ու տագնապի մթնոլորտ ստեղծի երկրում։ Սակայն քիչ անց այդ ինքնաթիռները պտտվեցին Ազատության հրապարակի վրայով և թևերն օդում շարժեցին՝ ավիացիայում սա ողջունելու նշանն է։

Պարզվեց, քանի որ զինուժի բոլոր ստորաբաժանումների ղեկավարները միացել են ԳՇ հայտարարությանը և պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ու նրանց թվում է նաև ԶՈՒ ավիացիայի պետը, ռազմական ինքնաթիռներն աջակցության թռիչք են իրականացրել Երևանի օդային տարածքում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: