Home Հիմնական Ժամը 13։00-ին Ազգային ժողովի շենքի դիմաց տեղի կունենա հանրահավաք․ Հայրենիքի փրկության շարժում

Ժամը 13։00-ին Ազգային ժողովի շենքի դիմաց տեղի կունենա հանրահավաք․ Հայրենիքի փրկության շարժում

Հայրենիքի փրկության շարժման ֆեյսբուքյան էջը գրել է․

«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր՝ ժամը 13։00-ին, Ազգային ժողովի շենքի դիմաց տեղի կունենա հանրահավաք։

Բաղրամյան պողոտայում գիշերն անցել է խաղաղ ու աշխատանքային մթնոլորտում։ Մարդկանց եռուզեռը չէր դադարում մինչև ուշ գիշեր։

Վաղ առավոտյան այստեղ էր Վազգեն Մանուկյանը, այստեղ են Շարժման ներկայացուցիչները։ Քաղաքացիները նույնպես շարունակում են հավաքվել Ազգային ժողովի դիմաց։

Հորդորում ենք բոլորին՝ ժամը 13։00-ին լինել այստեղ»։