Home Քաղաքականություն «Արդարացումները» փաստաբանիդ հետ պատրաստիր քո ապագա դատավարության համար․ Արտակկ Զաքարյան

«Արդարացումները» փաստաբանիդ հետ պատրաստիր քո ապագա դատավարության համար․ Արտակկ Զաքարյան

Նիկոլ թեման դու ես բացել, այնպես, որ հիմա բռնվի ու այլևս գլուխդ չգովես, թե կապիտուլացված Հայաստանում բանակի ծախսերը շատացրել եք։ Քո օրոք, բանակի փողերը քամուն եք տվել (ելակ, ճաշարան-քյաբաբ, անզեն ինքնաթիռ և այլն)։
Ուրեմն իմացիր.
2008թ. ՊՆ բյուջեն կազմել է 125,5 մլրդ դրամ՝ որից 120,5 մլրդը զուտ ռազմական ծախսերն են եղել:
2009 թվականին՝ ՊՆ բյուջեն 2008թ. համենատ աճել է 19,2 %-ով, կամ 24,1 մլրդ դրամով:
2011թ. ՊՆ բյուջեն 2010թ. համեմատ աճել է մոտ 9 %-ով:
2011թ. նկատմամաբ 2012թ. ռազմական բյուջեն ավելացել է 8,3 մլրդով կամ 5,6 %-ով:
2013թ. ՊՆ բյուջեն կազմել է 182,7 մլրդ դրամ՝ այսինքն 2012թ. նկատմամբ ավելացել է 28,2 մլրդով կամ 18 %-ով:
2014թ. ՊՆ բյուջեն 2013թ. համեմատ աճել է 11,4 մլրդ դրամով կամ 6,2 %-ով:
2015թ.-ին պաշտպանության ոլորտի բյուջեն կազմել է մոտ 199 մլրդ դրամ։ Այսինքն՝ 2014թ.-ի համեմատ ավելացել է 4,9 մլրդ դրամով կամ 2,5 %-ով:
2016թ. ՊՆ բյուջեն 2015թ. նկատմամաբ փաստացի աճել է 8,3 մլրդ դրամով կամ 4,15 %-ով:
2016թ. նկատմամաբ՝ 2017թ. բյուջեն ավելացել է 2,5 մլրդ դրամով կամ 1,2 %-ով:
2018թ (ի նկատի ունեցիր, որ այն ևս պլանավորվել և ընդունվել է նախորդ “ռեժիմի” կողմից) պաշտպանական բյուջեն կազմել է 247,9 մլրդ դրամ (516,5 մլն ԱՄՆ դոլար), որը նախորդ 2017թ. նկատմամաբ ավելացել է 38,1 մլրդ դրամով կամ 18,1 %-ով: Ռազմական պաշտպանությանը 2018թ. տրամադրվել է 238,2 մլրդ դրամ՝ որը 2017թ. համեմատ ավելացվել է 36,1 մլրդ դրամով:
Հանկարծ չմոռանաս, որ 2015թ. ստոարգրվել և վավերացվել է ՌԴ-ից ՀՀ-ին ռազմական նշանակության կարիքների համար 200 մլն ԱՄՆ դոլարի (96 մլրդ ՀՀ դրամ) արտոնյալ միջպետական վարկը, որն ամբողջովին ուղղվել է ռազմական պաշտպանությանը:
Նշեմ նաև, որ 2017թ-ի հուլիսին՝ ՀՀ կառավարությունն ի դեմս ֆինանասների նախարարի հայտարարել էր, որ պաշտպանության նախարարության ծախսերը նախատեսվում է յուրաքանչյուր տարի ավելացնել 26-27 միլիարդ դրամով, ինչը կլինի համախառն ներքին արդյունքի 4 տոկոսի պայմաններում: Դրա նպատակը ոչ թե անվանական որևէ ծավալի ռազմական բյուջե ունենալն է, այլ ռազմական ծախսերին ուղղվող գումարը հենց ՀՆԱ 4 %-ին հասցնելը (մոտ 600 մլն դոլար մինչև 2020 թվականը):
Այնպես, որ բոլոր «արդարացումները» փաստաբանիդ հետ պատրաստիր քո ապագա դատավարության համար։