Home Հասարակություն Արայիկ Հարությունյանը խոստացել է, բայց արցախցիները հրաժարվել են Փաշինյանին աջակցելուց․ «Իրավունք»

Արայիկ Հարությունյանը խոստացել է, բայց արցախցիները հրաժարվել են Փաշինյանին աջակցելուց․ «Իրավունք»

«Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Արցախի նախագահ Արայիկ Հարու­թյունյանն իր անհատական նախաձեռ­նությամբ՝ Նիկոլ Փաշինյանին խոստա­ցել է ստեղծված իրավիճակում արցախցիներին Հայաստան տեղափոխելով՝ աջակցություն ցուցաբերել, որպեսզի մասնակցեն վերջինիս ցույցերին:

Մաս­նավորապես՝ «Ազատ Հայրենիք», «Քա­ղաքացիական միացյալ դաշինք» և «Մի­ացյալ Հայրենիք» կուսակցությունները պատրաստականություն են հայտնել հաջակցություն Նիկոլ Փաշինյանի՝  Արցախի 830 քաղաքացու տեղափոխել Հայաստան: Սակայն, վերոնշյալ նախա­ձեռնությունը տապալվել է:

Ըստ նույն աղբյուրների՝ վերոնշյալ կուսակցական գրասենյակներից զանգերին կուսակից ընկերները պատասխանել են հայհո­յանքներով և մերժել միանալ Ա. Հարու­թյունյանի նախաձեռնությանը: Ավելին՝ մինչև իսկ հրաժարվել են խոստացված 20 հազար դրամներից: Ըստ էության, մինչև այս պահը չի հաջողվել արցախցուն բանակի դեմ դուրս հանել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: