Home Հասարակություն Փաշինյանը զանգահարել է Պուտինին. քննարկվել է Հայաստանում տիրող իրավիճակը

Փաշինյանը զանգահարել է Պուտինին. քննարկվել է Հայաստանում տիրող իրավիճակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցում քննարկել են ՀՀ-ում տիրող իրավիճակը:

«Քննարկվել է Հայաստանում տիրող իրավիճակը», – հայտնել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Պուտինը կողմ է արտահայտվել Հայաստանում կարգուկանոնի պահպանմանն ու օրենքի շրջանակում իրավիճակի կարգավորմանը: Ռուսաստանի ղեկավարը նաև կոչ է արել բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել», – հավելել է Պեսկովը:

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ: