Home Հասարակություն ՌԴ ՊՆ. Ղարաբաղում «Իսկանդեր» չի օգտագործվել

ՌԴ ՊՆ. Ղարաբաղում «Իսկանդեր» չի օգտագործվել

«Իսկանդեր-Մ» հրթիռային համալիրներ Լեռնային Ղարաբաղում հակամարտության ընթացքում չեն օգտագործվել, հայտնել են ՌԴ ՊՆ-ից:

«Հայաստանի վարչապետին, հավանաբար, մոլորության մեջ են գցել «Իսկանդեր» համալիրների օգտագործման հետ կապված, նա օգտագործել է ոչ ճշգրիտ տեղեկատվություն», – ասված է հաղորդագրության մեջ:

ՌԴ ՊՆ-ից տեղեկացրել են, որ Հայաստանի «Իսկանդեր» հրթիռների զինամթերքի ամբողջ պաշարը գտնվում է երկրի Զինված ուժերի պահեստներում: