Home Միջազգային Facebook-ը վերացնելու է Ավստրալիայում նորությունների բովանդակության սահմանափակումները

Facebook-ը վերացնելու է Ավստրալիայում նորությունների բովանդակության սահմանափակումները

Facebook-ը և Ավստրալիայի իշխանությունները համաձայնության են եկել առ այն, որ սոցիալական ցանցում նորությունների բովանդակության տարածման սահմանափակումները կվերացվեն: Այս մասին հաղորդում է Facebook-ը:

«Մենք ուրախ ենք, որ կարողացանք համաձայնության գալ Ավստրալիայի կառավարության հետ: Այժմ մենք կարող ենք աշխատել լրագրության ոլորտում հետագա ներդրումների վրա, որը հանրությանը հետաքրքրում է, և առաջիկա օրերին կվերականգնեք Facebook-ի նորությունները ավստրալացիների համար», – ասվում է հրատարակության մեջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ավստրալիայում կայքերի լսարանը նվազել էր այն բանից հետո, երբ Facebook-ն արգելել էր սոցիալական ցանցում նորությունների տարածումը: