Home Միջազգային Վրաստանի վարչապետը բացատրել է ընդդիմադիր Մելիայի ձերբակալումը

Վրաստանի վարչապետը բացատրել է ընդդիմադիր Մելիայի ձերբակալումը

Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Գարիբաշվիլին ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիային «կրիմինալ» է որակել և հայտարարել, որ նրան բերման են ենթարկել խորհրդարան ներխուժելու համար, որը նախատեսված էր պետության հզորությունը ստուգելու նպատակով:

Երեքշաբթի Մելիան ձերբակալվել է, իսկ ոստիկանությունը կուսակցության գրասենյակի շենքում արցունքաբեր գազ է օգտագործել:

«Մենք ուժեղ պետություն ենք, ունենք ուժեղ ոստիկանական ուժեր, արդյունավետ ներքին գործերի նախարար: Ես կցանկանայի հրապարակայնորեն շնորհակալություն հայտնել նախարար Վախթանգ Գոմելաուրիին և ոստիկանությանը՝ կառավարության անունից, մեր պետության արժանապատվությունն ու կայունությունը պաշտպանելու համար և մեկ անգամ ևս հիշեցնեմ բոլորին, որ մենք իրավական պետություն ենք», – լրագրողներին ասել է Գարիբաշվիլին: