Home Միջազգային Մեգանի հղիության մասին հայտարարելուց հետո արքայազն Հարին եւ Մեգան Մարքլն առաջին անգամ...

Մեգանի հղիության մասին հայտարարելուց հետո արքայազն Հարին եւ Մեգան Մարքլն առաջին անգամ եթերում են հայտնվել

Փետրվարի 22-ին Spotify սթրիմինգային ծառայությունն անցկացրել է «Stream On» եթերը, որի ընթացքում դերասաններն ու փորաձագետները պատմել են երաժշտական ոլորոտի նոր միտումների մասին։ Հանդիսատեսի հետ կապի են հաստատել նաեւ Մեգան Մարքլը եւ արքայազն Հարին. զույգն առաջին անգամ է ներկայացել հանրությանը երկրորդ երեխային սպասելու վերաբերյալ հայտարարությունից հետո։

Երբ Սասեքսի դուքսն ու դքսուհին վայր են դրել բրիտանական թագավորական ընտանիքի ավագ անդամների լիազորությունները, սկսել են զբաղվել աշխատանքով մեդիայում։ Նախորդ տարվա վերջին Հարին եւ Մեգանը «Archewell Audio» նախագիծն են ստեղծել, որը պոդքասթներ է արտադրելու Spotify-ի համար։

«Մենք պոդքասթներն օգտագործում ենք խթանելու համար խոսակցություններ, որոնք ուժեղ ազդեցություն են ունենում։ Մենք թողարկել ենք «Archewell Audio»-ն՝ աշխարհին ներկայացնելու համար ձայներ, որոնք ոչ միշտ կարող են լսված են լինել եւ ուրիշ մարդկանց պատմություններ իմանալու համաև»,- ասել է Մեգանը։

Հարին հավելել է, որ նոր պոդքասթը կոգեշնչի ունկնդիրներին եւ նրանց մարտահրավեր կնետի։ «Գլխավորը հասարակություն ստեղծելն է, որում կարելի է կիսվել, որը կոգեշնչի մյուսներին այդ անվտանգ տարածքում պատմել իրենց խոցելիության մասին»,- կարծում է Սասեքսի դուքսը։