Home Միջազգային Լուկաշենկոն եւ Պուտինը քննարկել են համատեղ պաշտպանական համակարգերի ամրապնդման հարցը

Լուկաշենկոն եւ Պուտինը քննարկել են համատեղ պաշտպանական համակարգերի ամրապնդման հարցը

Բելառուսի եւ Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Վլադիմիր Պուտինը հեռախոսով քննարկել են համատեղ պաշտպանական համակարգերի ամրապնդումը:

Ինչպես հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը, Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ Վլադիմիր Պուտինի քննարկած հիմնական թեմաներն էին հարկային համակարգի գործունեությունը, ռազմարդյունաբերական համալիրում համագործակցության հարցերը, համատեղ պաշտպանության համակարգերի ամրապնդումը, ԶԼՄ-ների աշխատանք ժամանակակից պայմաններում:

Հիշեցնենք, որ երեկ Սոչիում տեղի են ունեցել Պուտինի եւ Լուկաշենկոյի բանակցությունները: