Home Միջազգային ՌԴ–ում Կուբայի դեսպանը կպատվաստվի «Սպուտնիկ V» պատվաստանյութով

ՌԴ–ում Կուբայի դեսպանը կպատվաստվի «Սպուտնիկ V» պատվաստանյութով

Ռուսաստանի Դաշնությունում Կուբայի դեսպանության աշխատակիցները, այդ թվում` դեսպանը, պատրաստվում են պատվաստվել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութով, «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը տեղեկացրել են դիվանագիտական ներկայացուցչությունից:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ պատվաստումների արշավին մասնակցելու հրավերներ են ուղարկվել Ռուսաստանում հավատարմագրված բոլոր դեսպանատներ:

«Դեսպանատունը այս ծանուցումը ստացել է Ռուսաստանի արտգործնախարարությունից, և այո, մենք նախատեսում ենք շուտով մասնակցել պատվաստումների արշավին», – հաղորդել են դեսպանատնից:

Դիվանագիտական ներկայացուցչությունը շեշտել է, որ պատվաստում է ուզում կատարել նաև Մոսկվայում Կուբայի դեսպան Խուլիո Գարմենդիա Պենյան: