Home Միջազգային Մոսկվայում գրանցվել է նոյեմբերից ի վեր 1 օրում կորոնավիրուսով վարակման դեպքերի նվազագույն...

Մոսկվայում գրանցվել է նոյեմբերից ի վեր 1 օրում կորոնավիրուսով վարակման դեպքերի նվազագույն ցուցանիշը

Մոսկվայում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդությամբ վարակման 1972 դեպք, որը նոյեմբերի 1-ից ի վեր արձանագրված նվազագույն մեկօրյա ցուցանիշն է:

Ինչպես փոխանցում է Gazeta.ru-ն՝ հղում անելով վիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբին, համավարակի սկզբից ի վեր ՌԴ մայրաքաղաքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 964 609 դեպք:

Վերջին մեկ օրում վիրուսի հետևանքով մահացածների թիվը կազմել է 53: Ընդհանուր առմամբ, Մոսկվայում մահացել է 14 631 մարդ:

Հիշեցնենք, որ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն այսօր ավելի վաղ հայտարարել էր, որ մայրաքաղաքում կորոնավիրուսի համավարակն անկում է ապրում:

Ռուսաստանում վարակակիրների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 13 433-ով: