Home Միջազգային Լավրովը չի կարծում, որ Թուրքին ձգտում է ստեղծել Մեծ Թուրան

Լավրովը չի կարծում, որ Թուրքին ձգտում է ստեղծել Մեծ Թուրան

ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը համարում է, որ Թուրքիան չի հետապնդում Մեծ Թուրան ստեղծելու նպատակ:

«Խոսելիս Մեծ Թուրանի՝ որպես վերազգային կազմավորման մասին պատմական իմաստով, չեմ կարծում, որ Թուրքիան հետապնդում է նման նպատակ: Չեմ տեսնում՝ ինչպես իրականության մեջ նախկին ԽՍՀՄ եւ ներկայում անկախ երկրները կարող են այդ գաղափարն ինչ-որ կերպ սատարել: Ընդհակառակը՝ նրանց արտաքին քաղաքականության եւ գործունեության ամբողջ պաթոսը կայանում է նրանում, որպեսզի ամրապնդեն իրենց ազգային պետությունը»,-ասել է նա ՌԲԿ հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Լավրովը նշել է, որ թյուրքալեզու հարաբերությունների թեման բավականին խորը ներթափանցել է Թուրքիայի եւ համապատասխան երկրների, ներառյալ՝ Ադրբեջանի ու Կենտրոնական Ասիայի որոշ պետությունների համագործակցության մեջ:

ՌԴ ԱԳՆ-ն հիշեցրել է, որ կա Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդ, որում Ռուսաստանը եւս ներգրավված է: «Մի քանի մեր հանրապետություններ հետաքրքրված են շփումներում: Գոյություն ունի Թյուրքական մշակույթի միջազգային կազմակերպություն: Կա նաեւ Թյուրքալեզու պետությունների խորհրդարանական ասամբլեա: Բոլոր դրանք գործառնում են արդեն բավականին երկար ժամանակ: Դրանց միջոցառումները հիմնականում կրում են մշակութային, լեզվական, կրթական ավանդույթի պահպանման ուղղվածություն»,-ընդգծել է Լավրովը:

Ինչ վերաբերում է Թուրքիային, շարունակել է նախարարը, նա ունի շահեր, որ համացեղակիցները խոսեն նույն լեզվով: «Մենք նույնպես ցանկանում ենք, որ «ռուսական աշխարհն» ունենա շփվելու հնարավորություն: Ստեղծել ենք արտերկրում ապրող հայրենակիցների կազմակերպությունների ընդլայնված ցանց, բացում ենք «Ռուսական աշխարհ» համալսարաններին կից տարբեր երկրներում բացառապես լեզվական, կրթական, գիտական նպատակներով»,-պարզաբանել է նա: