Home Կարևոր Զախարովան՝ Ղարաբաղ փախստականների վերադարձի մասին. Մենք հայերի վերադարձի բավականին ինտենսիվ գործընթաց ենք...

Զախարովան՝ Ղարաբաղ փախստականների վերադարձի մասին. Մենք հայերի վերադարձի բավականին ինտենսիվ գործընթաց ենք տեսնում

Հինգշաբթի ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան պատասխանել է այն հարցին, թե արդյո՞ք աշխատանք է տարվում Ղարաբաղ ադրբեջանական բնակչությանը վերադարձնելու ուղղությամբ:

«Ինչպես գիտեք, առաջնորդների հայտարարության 7-րդ կետի համաձայն, որի մասին ես արդեն հիշատակեցի, սա ուղղակի մեջբերում է, եւ փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք ու ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի կողմից վերահսկվող շրջակա տարածքներ:

Ներկայումս մենք իսկապես հայերի վերադարձի բավականին ինտենսիվ գործընթաց ենք տեսնում, որոնք նախկինում, բոլորովին վերջերս, լքել էին իրենց տները՝ կապված անցյալ տարվա աշնան հայտնի իրադարձությունների հետ: Մենք ելնում ենք նրանից, որ եռակողմ հայտարարության նշված կետը վերաբերում է բոլորին, ոքեր ստիպված են եղել լքել իրենց նախկին բնակության վայրը»,- ասել է Մարիա Զախարովան: