Home Կարևոր Հայ ռազմագերիների վերադարձի հարցով զբաղվում են Պուտինը, Լավրովը եւ Շոյգուն. Հայաստանում ՌԴ...

Հայ ռազմագերիների վերադարձի հարցով զբաղվում են Պուտինը, Լավրովը եւ Շոյգուն. Հայաստանում ՌԴ դեսպան

Հայ ռազմագերիների վերադարձը կարեւոր խնդիր է, որով զբաղվում են անձամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Չեմ չափազանցնում, երբ ասում եմ, որ սա իսկապես առաջնային խնդիրներից մեկն է, որի հետ անձամբ զբաղվում են մեր նախագահը, մեր արտգործնախարարը եւ պաշտպանության նախարարը: Իհարկե, միգուցե այս հարցի լուծումն այնքան արագ չի ընթանում, որքան կցանկանայինք, բայց, հավատացեք, արվում է առավելագույնը: Վստահ եմ, որ այս հարցը կլուծվի»,- ասաց դեսպանը: