Home Սպորտ Լևոն Արոնյանն առաջիկա օրերին հանդես կգա հայտարարությամբ

Լևոն Արոնյանն առաջիկա օրերին հանդես կգա հայտարարությամբ

Հայ առաջատար շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանն առաջիկա օրերին հանդես կգա հայտարարությամբ։ Այս մասին «Ազատությանն» ասել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը:

«Ես իր հետ երեկ խոսել եմ, ասաց՝ «այս երկու օրը գրառում կանեմ», այլ տեղեկություն ինքս էլ չունեմ», – ասաց Լպուտյանը։

Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի Լևոն Արոնյանը հայտարարել է, թե հրաժարվել է այսուհետ հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո և պատրաստվում է մեկնել Միացյալ Նահանգներ՝ մշտական բնակության։

Աղբյուր  ArmSport.am